Զամբյուղ  0,00 դր.




ՄԵՐ ՄԱՍԻՆ



«Մեկ Պլյուս Մեկ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  հիմնադրվել  է  1997թ. դեկտեմբերի  17-ին :  Այն զբաղվում է մեծածախ և մանրածախ առևտրով: Կազմակերպությունն առաջնորդվելով իր «Ազնվություն և աշխատասիրություն» կարգախոսով, երկար ու ձիգ այս տարիների ընթացքում ձեռք է բերել ճանաչում,  հավատարիմ  և բարձրաճաշակ հաճախորդներ և վստահորեն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը հանրապետության  առաջնակարգ խանութների շարքում: Ընկերությունը չդավաճանելով որդեգրած սկզբունքը, միջնորդ է հանդիսանում մի շարք աշխարհահռչակ ֆիրմաներ հայ սպառողին ներկայացնելու գործում: Ապահովելով տեսականու բազմազանությունը և բարձր որակը՝ «Մեկ Պլյուս Մեկ» խանութների ցանցը ընտրության լայն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին: Այստեղ գործում է կուտակային համակարգ:

Կազմակերպությունը մասնակցելով համաշխարհային ցուցահանդեսներին, տարեց տարի ձեռք է բերում նոր գործընկերներ, կնքում նոր պայմանագրեր և մշտապես թարմացնում տեսականին:

                            

«Մեկ Պլյուս Մեկ» ՍՊԸ-ն համագործակցում է  իտալական  AHURA, ARTECASA, C.V.C.S.R.L., CAPANNI, Chinelli, Eme, FRANCO&C.S.r.l., Nigri Scacchi  snc, SAME, SEZZATINI  FRANCO  S.r.l., VINCIPROVA VETRI DI MURANO, հունական Moda Mostra, MANOPOULOU, լեհական Cmielow, COMBI, գերմանական Goebel, AMT, շվեդական Maleras Glasbruk AB, չեխական Magdalena DWOROKOVA – NIKE, պորտուգալական FACE  CUTLERY, LTD և հնդկական Interseas Traders և RAJAN OVERSEAS INC. ֆիրմաների հետ: